Իրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York Times


 

Իրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York Times

  • 10-03-2026 10:40:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ Իրանի հարավում գտնվող դպրոցի ուղղությամբ արձակված արկի բեկորների վրա առկա է ամերիկյան թևավոր հրթիռի մակնշում, հայտնում է The New York Times պարբերականը` հղում անելով սեփական տվյալների վերլուծությանը
 
«Ըստ New York Times-ի իրականացրած վերլուծության արդյունքների՝ հրթիռի բեկորների վրա, որոնք, ենթադրաբար, հայտնաբերվել են փետրվարի 28-ին Իրանի հարավում գտնվող ռազմածովային բազային և տարրական դպրոցին հասցված մահաբեր հարվածների վայրից, առկա է ամերիկյան թևավոր հրթիռի մակնշում»,- նշված է հրապարակման մեջ:
 
Հատկանշական է, որ ավելի վաղ ABC հեռուստաալիքը, հղում անելով ենթադրյալ հարվածի տեսանյութն ուսումնասիրած փորձագետներին, հայտնել էր, որ Իրանում աղջիկների դպրոցի թիրախավորումը կարող էր իրականացված լինել ամերիկյան Tomahawk հրթիռով:
 
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի Մինաբ բնկավայրում գտնվող դպրոցի վրա հարվածից հետո, զոհվել է ավելի քան 160 հոգի։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը