10-03-2026 11:48:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Թուրքիա ուղղված ևս մեկ հրթիռի հարցը։
Էրդողանը Փեզեշքիանին հայտնել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով» և որ «Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ։ Այս մասին ասվում է Թուրքիայի հաղորդակցության վարչության հայտարարության մեջ։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան «բացասաբար է ազդվում» այն հակամարտություններից, որոնցում ինքը կողմ չէ։
Անկարան ավանություն չի տալիս Իրանի դեմ «անօրինական միջամտություններին» և Իրանի կողմից տարածաշրջանի երկրների թիրախավորմանը, ընդգծել է Էրդողանը՝ հավելելով, որ եղբայրական երկրների թիրախավորումը «ոչ մեկի շահերից չի բխում» և «այդ գործողությունները պետք է դադարեցվեն»։
Էրդողանը շեշտել է դիվանագիտության դուռը վերաբացելու անհրաժեշտությունը և ասել, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում դիվանագիտական ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ։
Իր հերթին Փեզեշքիանը էլ ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռները իրանական ծագում չեն ունեցել, և որ Իրանի իշխանությունները միջադեպի վերաբերյալ համապարփակ հետաքննություն կանցկացնեն։