Իրանը հրթիռային հարձակում է գործել Իրաքյան Քրդստանում գտնվող ամերիկյան բազայի վրա․ ԻՀՊԿ


 

Իրանը հրթիռային հարձակում է գործել Իրաքյան Քրդստանում գտնվող ամերիկյան բազայի վրա․ ԻՀՊԿ

  • 10-03-2026 11:59:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի՝ Իրաքյան Քրդստանում գտնվող «Հարիր» ավիաբազային, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
 
«Իրաքյան Քրդստանի «Հարիր» բազայում գտնվող ամերիկյան ագրեսոր բանակի շտաբը ենթարկվել է  հրթիռային հինգ հարձակման Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​հեռարձակողը։
 
Իրանի զինված ուժերը չեն նշել, թե երբ է դա տեղի ունեցել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը