Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին


 

Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին

  • 10-03-2026 17:22:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար Արման Ծառուկյանը UFC 326 մրցաշարին ներկայացել է ձեռնաշղթաներով։ Նա ցուցադրաբար ընդգծել է այդ փաստը։
 
Ամենայն հավանականությամբ, այս ժեստով Ծառուկյանը յուրօրինակ ուղերձ է հղել Դանա Ուայթին և փաստացի զղջացել իր վերջին արարքների համար, որոնց պատճառով, ըստ շրջանառվող լուրերի, զրկվել էր տիտղոսային մենամարտի հնարավորությունից։ Խոսքը, մասնավորապես, Դեն Հուկերին գլխով հարվածելու և Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից վնասվածքի պատճառով չմասնակցելու մասին է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը