Յուրաքանչյուր անձին՝ 10 հզր դրամ․ ի պաշտպանություն Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար գումար են տվել
10-03-2026 18:26:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը:
«Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Ս. Կ.-ի մտերիմ Ն. Թ.-ի կազմակերպմամբ Երևան քաղաքի բնակիչ Բ. Ս.-ն յուրաքանչյուր անձի 10 հզր ՀՀ դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին: Այնուհետև Բ. Ս.-ն իր կողմից հանրահավաքին ուղարկված անձանցից յուրաքանչյուրին վճարել է 10 հզր ՀՀ դրամ:
Բ. Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հետախուզվող Ն. Թ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»: