«Մենք հաղթում ենք». Հեգսեթ


 

«Մենք հաղթում ենք». Հեգսեթ

  • 10-03-2026 18:40:12   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am «Մեր նպատակները շատ հստակ են, և մենք հասնում ենք այդ նպատակների իրագործմանը»,- մեկնաբանելով Իրանի դեմ ընթացող պատերազմը՝ այսօր հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
 
«Առաջին հերթին մենք ոչնչացնում ենք իրանցիների հրթիռային զորանոցը և այդ հրթիռների արձակման համար օգտագործվող հարթակները։ Երկրորդը՝ մենք ոչնչացնում ենք նրանց ռազմածովային ուժերը», - ասել է նա։
 
Երրորդ նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման բացառումն է, հայտարարել է Հեգսեթը՝ հավելելով. «Մենք հաղթում ենք»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը