Թրամփը անձամբ կորոշի, թե որ դեպքում է Իրանը «լիակատար հանձնված» համարվելու․ Սպիտակ տուն


 

Թրամփը անձամբ կորոշի, թե որ դեպքում է Իրանը «լիակատար հանձնված» համարվելու․ Սպիտակ տուն

  • 11-03-2026 10:36:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Դոնալդ Թրամփն ինքն է որոշելու, թե որ դեպքում է Իրանը «լիակատար հանձնված» համարվելու, հայտարարել է Սպիտակ տունը։
 
Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ ռազմական գործողությունները կավարտվեն այն ժամանակ, երբ Թրամփը որոշի, որ ռազմական նպատակները կատարված են, և Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար։
 
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է՝ ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի և խոստացել «շատ ավելի ուժեղ» հարված հասցնել երկրին, եթե Թեհրանը խոչընդոտի Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը