Էրդողան. Իրանում պատերազմը պետք է դադարեցվի


 

Էրդողան. Իրանում պատերազմը պետք է դադարեցվի

  • 11-03-2026 14:51:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իրանում պատերազմը պետք է դադարեցվի, նախքան ամբողջ տարածաշրջանը «կրակի մեջ կհայտնվի»։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ռեջեփ Էրդողանը նշել է՝դա հնարավոր կլինի, եթե դիվանագիտությանը հնարավորություն տրվի, հավելելով՝ Թուրքիան այդ հարցով համագործակցում է բոլոր կողմերի հետ։
 
«Եթե այս պատերազմը շարունակվի, կաճի ոչ միայն զոհերի ու ավերածությունների թիվը, այլև համաշխարհային տնտեսության կորուստները», - ասել է Էրդողանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը