ՊԵԿ նախագահը մասնակցում է ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի հարկային վարչարարության ղեկավարների համաժողովին


 

ՊԵԿ նախագահը մասնակցում է ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի հարկային վարչարարության ղեկավարների համաժողովին

  • 12-03-2026 18:48:12   | Ուզբեկստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովին։ 
 
Համաժողովը անդամ երկրների հարկային մարմինների ղեկավարներին հնարավորություն է տալիս ձևավորելու համատեղ մոտեցումներ հարկային վարչարարության բարելավման և բյուջետային եկամուտների հավաքագրման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Միաժամանակ, այն մասնակից երկրների համար հարթակ է՝ գործնական գիտելիքների փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։
 
Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում մասնակից երկրները քննարկելու են ստվերային տնտեսության կառավարման, տրանսֆերային գնագոյացման, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարությունների համագործակցության ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման միջազգային լավագույն փորձը։ Քննարկումների նպատակն է խթանել հարկային վարչարարության արդյունավետությունը և թափանցիկությունը, ինչպես նաև բարձրացնել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը։
 
 ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն