ԵՄ-ն ողջունել է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը


 

ԵՄ-ն ողջունել է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը

  • 13-03-2026 13:58:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) խոսնակը հայտարարություն է տարածել, որում ողջունել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։
 
«ԵՄ-ն ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 բանաձևի ընդունումը, որը Բահրեյնի Թագավորությունը ներկայացրել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ պետությունների՝ Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի անունից»,- ասվում է հայտարարության մեջ։
 
Նշվել է, որ ԵՄ-ն համերաշխություն է հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վճռական աջակցությանը «ՊԾՀԽ երկրների և Հորդանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու քաղաքական անկախությանը և ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի հարձակումները նրանց տարածքների վրա»։
 
ԵՄ-ն վերահաստատել է Իրանին ուղղված իր կոչը՝ անհապաղ դադարեցնել հարձակումները։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը