Չիլիի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


 

Չիլիի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

  • 13-03-2026 18:59:35   | Չիլի  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Չիլիի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։
 
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:39-ին (Մոսկվայի ժամանակով 16:49)՝ Ուասկո քաղաքից 43 կիլոմետր հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 28 կիլոմետր խորության վրա։
 
Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Ազգային աղետների կանխարգելման ծառայությունը հայտարարել է, որ երկրաշարժից հետո ցունամիի առաջացման պայմաններ չկան:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը