ԿԺԴՀ-ն ավելի քան տասը hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Սեուլը հայտարարել է լիակատար պատրաստվածության մասին


 

ԿԺԴՀ-ն ավելի քան տասը hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Սեուլը հայտարարել է լիակատար պատրաստվածության մասին

  • 14-03-2026 10:53:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ Հյուսիսային Կորեան ավելի քան 10 անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն (ՇՊՄԿ), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
 
«Այսօր՝ մարտի 14-ին, շաբաթ օրը, ժամը 13։20-ի սահմաններում, մեր զինվորականները արձանագրել են ավելի քան տասը անհայտ բալիստիկ հրթիռների արձակում ԿԺԴՀ Սունան շրջանից՝ Արևելյան ծովի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունն ու մարտական պատրաստվածությունը հնարավոր նոր արձակումների դեպքում և պահպանում են լիակատար պատրաստվածություն՝ սերտորեն տեղեկատվություն փոխանակելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ։
 
Սա 2026 թվականի սկզբից ի վեր արդեն երրորդ արձակումն է. վերջին անգամ Փհենյանը բալիստիկ հրթիռ էր արձակել 47 օր առաջ՝ հունվարի 27-ին։
 
Ռենհապ գործակալությունը նշում է, որ այս քայլը կարող է լինել պատասխան մարտի 9-ից 19-ն անցկացվող հարավկորեական և ամերիկյան Freedom Shield համատեղ զորավարժություններին։ Գործակալության գնահատմամբ՝ միաժամանակ ավելի քան տասը հրթիռի արձակումը հազվադեպ երևույթ է և դիտվում է որպես ուժի ցուցադրություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը