Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է բանկ


 

Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է բանկ

  • 16-03-2026 11:38:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում բացառապես անկանխիկ եղանակով վճարելու մասին ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը ինքնաշխատ եղանակով՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ։
 
Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։
 
«Ձեր բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://online.ssa.am/index.php?r=pension-payer%2Findex և լրացնել ձեր ՀԾՀ համարը (ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը) կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները համապատասխան դաշտերում, այնուհետև սեղմել «Որոնել» ստեղնը։
 
Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափերով, իսկ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող 20% հետվճարի արդյունքում կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ ևս 10 հազար դրամով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը