Մակրոնը կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները տարածաշրջանում
16-03-2026 12:50:49 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և կոչ արել անհապաղ դադարեցնել տարածաշրջանում իրականացվող հարձակումները։ Այս մասին նա գրառում է արել X-ի իր էջում։
«Անվերահսկելի էսկալացիան, որին մենք ականատես ենք լինում, ամբողջ տարածաշրջանը քաոսի մեջ է գցում, ինչը լուրջ հետեւանքներ ունի այսօր եւ գալիք տարիների համար։ Իրանի ժողովուրդը, ինչպես և ողջ տարածաշրջանի ժողովուրդները, վճարում են դրա համար»,- գրել է նա։
Բացի այդ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։
«Միայն նոր քաղաքական և անվտանգային շրջանակը կարող է խաղաղություն և պաշտպանվածություն ապահովել բոլորի համար: Նման շրջանակը պետք է երաշխավորի, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի, միաժամանակ լուծելով իր բալիստիկ հրթիռային ծրագրի և տարածաշրջանային և միջազգային մակարդակով անկայունացնող գործունեության սպառնալիքները»,- ընդգծել է Մայկրոնը։