Մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները


 

Մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

  • 16-03-2026 15:46:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Լոռու մարզում մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 
 
Այս ճանապարհը շրջանցում է Պուշկինի թունելը։ Ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում, պատվածքը գրեթե ամբողջովին քայքայված էր։
 
Ներկայում կապալառուի կողմից իրականացվում են կմ0+000-կմ6+500 հատվածի հողային պաստառի շեպերի հանույթի և շեպերի հարթեցման աշխատանքներ։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 
 Ճանապարհային դեպարտամենտ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն