Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


 

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

  • 18-03-2026 17:12:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով․
 
«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ (ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդի - խմբ.)՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը