Իրանը հայտարարել է «Բեն Գուրիոն» օդանավակայանում իսրայելական լցավորող ինքնաթիռների հարվածելու մասին


 

Իրանը հայտարարել է «Բեն Գուրիոն» օդանավակայանում իսրայելական լցավորող ինքնաթիռների հարվածելու մասին

  • 18-03-2026 17:30:58   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի զինված ուժերն ի պատասխան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության հարված են հասցրել են «Բեն Գուրիոն» օդանավակայանում իսրայելական լցավորող ինքնաթիռներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։«Այսօրվա լուսաբացից, որպես վրեժ Dena էսկադրային ականակրի նավաստիների, դոկտոր Ալի Լարիջանիի և գեներալ Ղոլամրեզա Սոլեյմանիի արյան համար, իրականացվել է անօդաչու թռչող սարքերի հարվածների ալիք «Բեն Գուրիոն» օդանավակայանում  սիոնիստական ​վարչակարգի բանակի ռազմավարական լցավորող ինքնաթիռների բազավորման վայրի դեմ», - մեջբերել է Mehr գործակալությունը բանակի մամուլի ծառայության հայտարարությունը:Ավելի վաղ Իրանը հայտնել էր Թել Ավիվի շրջանը թիրախավորելու մասին։

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը