Իրանը մտադիր չէ հակամարտել իր հարևանների հետ. Փեզեշքիան


 

Իրանը մտադիր չէ հակամարտել իր հարևանների հետ. Փեզեշքիան

  • 21-03-2026 17:10:44   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հակամարտել իր հարևան երկրների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։«Իսլամական երկրներին և մեր սիրելի հարևաններին. դուք մեր եղբայրներն եք, և մենք մտադիր չենք ձեզ հետ կոնֆլիկտի մեջ մտնել։ Մեր տարաձայնությունների միակ շահառուն սիոնիստական ռեժիմն է»,-գրել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահը նաև շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ կոչ անելով անցյալում թողնել բոլոր տարաձայնությունները։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը