Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է առաջիկայում Իրանի ուղղությամբ հարվածների անխուսափելի աճի մասին


 

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է առաջիկայում Իրանի ուղղությամբ հարվածների անխուսափելի աճի մասին

  • 21-03-2026 17:45:59   | Իսրայել  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մարտի 21-ին հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կուժեղացնեն հարվածների ինտենսիվությունն իրանական թիրախների ուղղությամբ։
 
«Առաջիկա շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ռեժիմի և դրա վրա հիմնված ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կաճի. և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, և՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած արշավը կշարունակվի»,- այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ փոխանցելով նախարար Կացի խոսքերը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը