Հարգելի՛ հայրենակիցներ, աշխարհի բոլոր հույներ, քույրեր և Քրիստոնյա եղբայրներ, ինչպես նաև բարեկամներ՝ անկախ ազգությունից ու կրոնից:
Այսօր մեր Տիրոջից պահպանված Հայրենիքի և ժողովրդի համար կրկնակի տոն է՝ Ավետման և Հունաստանի Անկախության օրը: Այս սուրբ օրը Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» միությունը խոնարհվում է Հունաստանի ազատության ու անկախության համար կյանքը զոհաբերած հերոսների առջև: Հուսանք, որ ապագայում ևս Հունաստանը կմնա ազատության, ժողովրդավարության, բարգավաճման ու լուսավորության իդեալ:
Շնորհավորում ենք Հունաստանի Անկախության օրվա առթիվ: Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում, միասնություն և անսպառ ազատության ոգի: Թող 1821 թվականի հեղափոխության հերոսները, որոնց կարգախոսն էր «Էլևթերիա ի Թանատոս» (Ազատություն կամ մահ), միշտ լինեն քաջության օրինակ: Տոնդ շնորհավոր, Հելլադա: Chronia Polla Ellada! Կեցցե՛ Հունաստանը: Zito i Ellada!
Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» միության ղեկավար՝