Գրիգորյանն ու Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ-ում բարեփոխումների ընթացքը


 

Գրիգորյանն ու Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ-ում բարեփոխումների ընթացքը

  • 25-03-2026 15:27:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը:
 
Զրուցակիցները քննարկել են 2025 թվականի վերջին հաստատված ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի և Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության շուրջ:
 
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն