Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ


 

Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ

  • 28-03-2026 16:52:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դատարանը ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ 
 
«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև Երևանի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը»,- նշել են կոմիտեից։
 
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 26–ին խորհրդարանի մոտ վիճել էր Միքայել Մարգարյանի հետ, փոխադարձ հայհոյանքներ էին հնչել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դեմիրճյան փողոցից 2 անձ է ներկայացվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):
 
 ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն