Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն»


 

Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն»

  • 28-03-2026 17:08:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ։
 
Նախարարը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և երեխաների իրավունքների պաշտպանությանը միտված նախաձեռնություններին։
 
Արսեն Թորոսյանը նաև շփվել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով․ նա ընդգծել է, որ երեխաների լավագույն շահերի ապահովումը շարունակում է լինել ոլորտային առաջնահերթություններից։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն