ՀՈՒՆԱՍՏԱՆ - ԲՈԼՈՐ ՀՈՒՅՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՀՈՒՅՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՎ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ


 

ՀՈՒՆԱՍՏԱՆ - ԲՈԼՈՐ ՀՈՒՅՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՀՈՒՅՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՎ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ

  • 31-03-2026 13:55:07   |   |  Հասարակություն

Եթե ցանկանում եք կործանել մի երկիր, նշանակեք ոչ պրոֆեսիոնալների և կոռումպացված անձանց կարևոր և պատասխանատու պաշտոններին, և դուք կկործանեք այդ երկիրը ներսից։
 
Եթե ցանկանում եք կործանել մի երկիր, նշանակեք ոչ պրոֆեսիոնալների և կոռումպացված անձանց կարևոր և պատասխանատու պաշտոններին, և դուք կկործանեք այդ երկիրը ներսից։
ՀՈՒՆԱՍՏԱՆ -  ԲՈԼՈՐ ՀՈՒՅՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՀՈՒՅՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՎ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ։
Աթենքի և համայն Հելլադայի
Երանելի Արքեպիսկոպոս Իերոնիմոս II-ին
Հունաստանի Հանրապետության նախագահ
Կոնստանտինոս Տասուլասին
Եվրոպական հանձնաժողովին
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար
Նոտիս Միտարակիսին
Հունաստանի խորհրդարանի նախագահ
Նիկիտաս Կակլամանիսին, ինչպես նաև խորհրդարանական խմբակցություններին
Հունաստանի արտաքին գործերի նախարար
Գեորգիոս (Յորգոս) Գերապետրիտիսին
Զանգվածային լրատվության միջոցներին
 
 
Հարգելի հայրենակիցներ,
Խորը ցավով ես՝ Էդուարդոս Պոլատիդիսը, Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպության ղեկավարը, ականատես եմ լինում, թե ինչպես է մարում իմ հայրենակիցների հույսը՝ վերադառնալու իրենց պատմական արմատներին։ Այն երկիրը, որը երգել է Հոմերոսը և որը համարվում է ժողովրդավարության օրրան, այսօր կարծես անտարբեր է իր որդիների և դուստրերի հանդեպ, որոնք սփռված են աշխարհի տարբեր ծայրերում։ Մենք՝ Հայաստանի և Արցախի հույները, մեզ զգում ենք մոռացված և ճակատագրի քմահաճույքին թողնված։ Հայրենադարձության գործընթացը հեշտացնելու փոխարեն, Հունաստանի կառավարությունը մեր առջև կառուցում է անանցանելի բյուրոկրատական խոչընդոտներ՝ քաղաքացիության ստացումը վերածելով բազմամյա դժոխքի։ Չքննված բազմաթիվ դիմումներ, կորած փաստաթղթեր, անվերջ մերժումներ առանց որևէ բացատրության՝ ահա անհերքելի ապացույցները իմ այս պնդման։ Ինչ վերաբերում է Հայաստանի հույներին, ապա Հունաստանի հյուպատոսություն ուղղված նրանց դիմումները՝ հույների քաղաքացիության ստացման ատեստավորման արդյունքների վերաբերյալ պարզաբանում ստանալու խնդրանքով, մնում են անպատասխան։ Դեսպանատունը և հյուպատոսությունը պահպանում են սառը լռություն․ անտեսվում են թե՛ առանձին անձանց, թե՛ կազմակերպությունների կողմից ուղարկված նամակները։ Դիմումներին և նամակներին չպատասխանելը հանդիսանում է Հունաստանի Սահմանադրության 10-րդ և 11-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի խախտում։ Բնականաբար առաջանում է հարց՝ արդյո՞ք Հունաստանի պաշտոնյաները ծանոթ են երկրի հիմնական օրենքին և քաղաքացիության վերաբերյալ դրույթներին։ Համոզված եմ՝ այո։ Այդ դեպքում ինչու՞ է Հունաստանի դեսպանատունն ու հյուպատոսությունը Հայաստանում խախտում Սահմանադրությունը և չեն պատասխանում նույնիսկ այն կազմակերպությունների նամակներին, որոնց ղեկավարները Հունաստանի քաղաքացիներ են։ Ակնհայտ է, որ միակ ելքը մնում է դիմել Հայաստանի և Հունաստանի դատական ատյաններին, սակայն առայժմ մենք զերծ ենք մնում այդ քայլից։ Միևնույն ժամանակ «Պատրիդա» կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի իրավաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ Մենք վստահ ենք, որ նաև Հունաստանում կգտնվեն սկզբունքային իրավաբաններ և իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք պատրաստ կլինեն աջակցել արդարության վերականգնմանը։ Պետք է նշել, որ «Պատրիդա» կազմակերպությունը տեղեկություններ ունի նաև անցյալում Հունաստանի որոշ դեսպանների և հյուպատոսների ոչ բարեխիղճ գործունեության մասին։ Մենք պատրաստ ենք դրանք հրապարակայնացնել։ Իհարկե, մենք կասկածի տակ չենք դնում ներկայիս դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի բարեխղճությունը, թեև նա նույնպես չի պատասխանել մեր երկու նամակներին։ Այսօր Հայաստանում բացահայտ խոսվում է վերջերս պաշտոնից հեռացած հյուպատոս Էմմանուիլ Ասիմակոպուլոսի կոռումպացվածության և ոչ բարեխիղճ գործունեության մասին, և «Պատրիդա» կազմակերպությունն անձամբ է համոզվել դրանում՝ իր գործունեության ընթացքում բախվելով այդ անձի հետ։ Հունաստանի քաղաքացիություն ստանալու հույսը՝ վերադառնալու իրենց պատմական հայրենիք, աստիճանաբար մարում է և վերածվում են տեսիլքի։ Մեր երեխաներն ու թոռները մեծանում են հայրենի ափերից հեռու, և նրանց հոգիները չեն ներծծում Հունաստանի հոգևոր շունչը։ Հայաստանի հույները կանգնած են այն բանի կորստի վտանգի առաջ, ինչը նրանց դարձնում է այն, ինչ իրենք են՝ իրենց լեզուն, մշակույթը և ինքնությունը։ Կիրակնօրյա դպրոցներում այժմ հիմնականում լեզուն սովորում են արդեն հայկական երեխաներ, քանի որ բազմաթիվ հունական ընտանիքներ, կորցնելով քաղաքացիություն ստանալու հույսը, լքում են Հայաստանը։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի հույները բազմիցս հաջողությամբ անցել են հյուպատոսությունում անցկացվող բազմաստիճան ատեստացիաները՝ վճարելով փաստաթղթերի պատրաստման և այլ ծախսեր (և այս ամենը՝ Հայաստանի աղքատության պայմաններում), նրանք տարիներով՝ երբեմն նույնիսկ 15–20 տարի, սպասում են իրենց երազած քաղաքացիությանը և այդպես էլ չեն ստանում այն։ Սա ստիպում է նրանց լքել հայկական հողը, որը դարձել է իրենց հարազատը, և ապաստան փնտրել աշխարհի այլ երկրներում, բայց ոչ Հունաստանում։ Բնականաբար առաջանում է հարց՝ ո՞ւր են անհետանում այն գումարները, որոնք հույները վճարում էին հյուպատոսությանը՝ իրենց ատեստացիաների արդյունքները Հունաստան ուղարկելու համար։ Չստանալով որևէ տեղեկություն ոչ հունական հյուպատոսությունից, ոչ էլ Հունաստանից, քաղաքացիության դիմողները ստիպված են եղել հայրենիքում վարձել փաստաբաններ՝ կրելով զգալի ծախսեր։ Սակայն պարզվել է, որ գործի առաջխաղացման համար անհրաժեշտ են ատեստացիայի արձանագրությունից քաղվածքներ, որոնք Հունաստանի հյուպատոսությունը Հայաստանում հրաժարվում է տրամադրել։ Թվում է, թե պատասխանատու պաշտոններ զբաղեցնող որոշ մարդիկ պարզապես իրենց տեղում չեն։ Այս ամենը տեղի է ունենում հունական իշխանությունների անտարբերության և անփութության պատճառով, որոնք կարծես ավելի շատ մտահոգված են կարճաժամկետ քաղաքական շահերով, քան իրենց հայրենակիցների ճակատագրով, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են պատմական հայրենիքից դուրս։ Ինչպես արդեն նշվեց, բազմաթիվ հույներ ներկայիս պայմաններում չեն տեսնում Հայաստանի Հանրապետությունում հետագա բնակության հեռանկարներ՝ հաշվի առնելով գործող իշխանությունների արտահայտված պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականությունը։ Արդեն ակնհայտ է, որ Հայաստանը աստիճանաբար հայտնվում է Թուրքիայի, Ադրբեջանի և հայերի նկատմամբ թշնամական այլ պետությունների ազդեցության գոտում՝ վերածվելով «անցումային միջանցքի Թուրանի ստեղծման ճանապարհին։ Պետք է նշել, որ Հայաստանի հույների արտագաղթի խնդիրը սկսվել է վաղուց, սակայն հայրենադարձության հույսը կորցնելով՝ նրանք, ինչպես արդեն նշվեց, արտագաղթում են աշխարհի տարբեր երկրներ, բայց ոչ Հունաստան։ Հույների հայրենադարձությունը, ամենայն հավանականությամբ, վերածվել է իրական խնդրի և հայտնվել է ոչ բարեխիղճ պաշտոնյաների ձեռքում, որոնք հանցավոր վնաս են հասցնում երկրի ազգային անվտանգությանը։
Հայաստանի հույների հայրենասիրական «Պատրիդա» կազմակերպության համար հայրենադարձության հարցը ազգային նշանակության խնդիր է՝ ազգային անվտանգության համատեքստում։ Մենք վաղուց այլևս չենք զարմանում այն փաստից, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում քաղաքական շրջանակները և նրանց կողմից նշանակված պաշտոնյաները լի են ոչ կոմպետենտ մարդկանցով, որոնք հսկայական վնաս են հասցնում սեփական պետությանը, իսկ երբեմն՝ նույնիսկ պետականության հիմնարար հիմքերին։ Նման մարդիկ գիտակցաբար կամ անգիտակցաբար իրականացնում են գործողություններ, որոնք ուղղակիորեն հակասում են մեր ազգային շահերին։ Որտե՞ղ է երբևէ տեսնված, որ Հունաստանի քաղաքացիների որդիներն ու դուստրերը՝ ուղղափառ քրիստոնյաներ, ազգությամբ հույներ, հունարեն լեզվին տիրապետող, իրենց երկրի պատմությունն ու մշակույթը ճանաչող, մայրենի լեզվով կարդացող և գրող մարդիկ չկարողանան միավորվել իրենց ծնողների հետ և դառնալ իրենց պատմական հայրենիքի լիիրավ քաղաքացիներ։ Մենք՝ հույներս, սրտի ցավով ենք հետևում, թե ինչպես է մեր պատմական, Աստծո կողմից պահպանվող հայրենիքը ծանր ճնշման տակ հայտնվում այն էթնոսների և կրոնների ազդեցությունից, որոնք խորթ են հելլենական մշակույթի և պատմության ոգուն։ Մենք գիտակցում ենք, որ այս միգրացիան իրականում ոչ այլ ինչ է, քան կոշտ գաղութացում, որը հանգեցնում է մեր երկրի մշակութային այլասերմանը։ Հարյուր հազարավոր միգրանտներ և փախստականներ Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից, Չինաստանից, Թուրքիայից, Պակիստանից, ինչպես նաև թունգուսա-մանջուրական ժողովուրդների ներկայացուցիչներ հոսում են երկիր՝ աստիճանաբար քայքայելով նրա ինքնությունը և հաճախ դրսևորելով լկտի ու սադրիչ վարքագիծ։ Միևնույն ժամանակ հունական երիտասարդությունը, փորձելով փրկվել այս օտարների հոսքից, այլևս չի տեսնում ապագա իր հայրենիքում և արտագաղթում է՝ լքելով հայրենի ափերը, քանի որ այլևս չի կապում իր և իր երեխաների ապագան հայրենիքի հետ։ Այս ամենը Հունաստանին կանգնեցնում է թաքնված ժողովրդագրական աղետի առջև։ Իշխանությունների նման անտարբերությունը միգրացիոն քաղաքականության նկատմամբ այլ կերպ հնարավոր չէ գնահատել, քան որպես դավաճանություն՝ գաղափարական և ընդհանրապես ազգային անվտանգության համատեքստում։ Պետք է նշել նաև, որ 2025 թվականի տվյալներով Հունաստանում մահացությունը գերազանցում է ծնելիությանը։ Նորածինների շրջանում Հունաստանի քաղաքացիների երեխաները կազմում են ընդամենը մոտ 60 տոկոս։ Կարևոր է ընդգծել, որ Հունաստանի քաղաքացիների շարքում հաշվառված են նաև ավելի քան 150 հազար մահմեդականներ Հունական Թրակիայից, որոնց յուրաքանչյուր ընտանիքում սովորաբար դաստիարակվում է առնվազն չորս երեխա։ Սա նշանակում է, որ մեր ժողովրդի վրա կախված է անխուսափելի ժողովրդագրական աղետի վտանգը։ Ի դեպ, Հունաստանի ընտրված նախագահները պաշտոնը ստանձնելիս երդվում են հետևյալ կերպ․ «Երդվում եմ Սուրբ, Միասնական և Անբաժանելի Երրորդության անունով պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, հոգ տանել դրանց բարեխիղճ կատարման համար, պաշտպանել երկրի ազգային անկախությունն ու ամբողջականությունը, պաշտպանել հույների իրավունքներն ու ազատությունները և ծառայել հունական ժողովրդի ընդհանուր շահերին և առաջընթացին»։ Ինչպես տեսնում ենք, երդման մեջ խոսքը միայն Հունաստանի քաղաքացիների մասին չէ։ Այնտեղ հստակ գրված է՝ «պաշտպանել հույների իրավունքներն ու ազատությունները և ծառայել հունական ժողովրդի շահերին»։ Խոսքը վերաբերում է ոչ միայն երկրի քաղաքացիներին, այլև բոլոր հույներին՝ անկախ նրանց փաստացի բնակության վայրից։ Ամենաաբսուրդն այն է, որ նույնիսկ Հունաստանի քաղաքացիների երեխաները չեն կարողանում ստանալ քաղաքացիություն։ Ես նույնպես երդում եմ տվել՝ դառնալով Հունաստանի քաղաքացի, և որպես քաղաքացի խորապես մտահոգված եմ հունական պետության միգրացիոն քաղաքականության վիճակով՝ ազգային անվտանգության համատեքստում։ Օգտվելով առիթից՝ այս նամակով դիմում եմ ոչ միայն երկրի ղեկավարությանը, այլև աշխարհի բոլոր հույներին, մեր Աստծո կողմից պահպանվող հայրենիքի բոլոր հայրենասերներին։ Եղբայրներ և քույրեր, մի լռեք և թույլ մի տվեք, որ մեր երկիրը վերածվի անանուն տարածքի, որը բնակեցված է մեզ համար օտար տարրերով։ Մենք պարտավոր ենք միավորվել և ստեղծել հզոր հայրենասիրական շարժում, որը կստիպի Հունաստանի կառավարությանը գործել հունական ժողովրդի շահերից ելնելով։
Հայրենակիցներ,
Եթե Հունաստանում գոյություն ունեն հայրենասիրական միություններ, արհմիություններ կամ կուսակցություններ, որոնք կոչված են պաշտպանելու այն հույների շահերը, որոնց նախնիները ժամանակին բռնի կերպով արտաքսվել են իրենց պատմական հայրենիքից, ապա Հայաստանի հույների «Պատրիդա» համայնքը պատրաստ է միանալ նրանց շարքերին և իր համեստ ներդրումն ունենալ Հելլադայի վերածննդի և նրա նախկին փառքի վերականգնման գործում։
Հարգելի հասցեատերեր,
ելնելով այս նամակի բովանդակությունից՝ հայտարարեք բաց և հստակ․ արդյո՞ք Պոնտոսի հույների ուղղափառ ժառանգները Հունաստանում անցանկալի են, որպեսզի վերջնականապես ջախջախվի նրանց հույսը՝ վերադառնալու իրենց արմատներին։
Պատասխանեք հետևյալ հարցին․
Ո՞ր թշնամական ուժերն են Հունաստանում խոչընդոտներ ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ծնունդով հույներ են, խոսում են հունարեն, որոնց ծնողները Հունաստանի քաղաքացիներ են, որպեսզի նրանց երեխաները նույնպես դառնան Հունաստանի քաղաքացիներ։
Մենք ունենք պատիվ և արժանապատվություն, մեզ հետ է Աստված և մեր նախնիների հիշատակը։
 
ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպության ղեկավար,
հասարակական-քաղաքական գործիչ,
«Բյուզանդական ժառանգություն» հանդեսի խմբագիր,
իրավաբան-իրավապաշտպան։
 
Հունաստանի քաղաքացի Էդ. Պոլատիդիս
 
Նոյյան տապան  -   Հասարակություն