Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող անձինք


 

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող անձինք

  • 02-04-2026 15:38:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող անձինք (վարորդները): 
 
2027 թվականի հունվարի 1-ից ապահովագրված անձինք իրենց հետ փոխկապակցված անձանց ևս կկարողանան ներառել ապահովագրության համակարգ:
 
Անհատ ձեռնարկատերերի մասով ԱՀԱ համակարգի համար նախատեսված ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետ է սահմանել մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը` ապրիլի 20-ի փոխարեն:
 
 ՀՀ առողջապահության նախարարություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն