Գասպար Տերտերյանը գերլարված գոտեմարտում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին.ԵԱ
21-04-2026 16:52 Ալբանիա Սպորտ
armsport.am Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը շարունակում է տպավորիչ մրցելույթները՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր։
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը գերլարված պայքարում ուժերն է չափել Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Նուռուլաևի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն որոշիչ է դարձել վերջին միավորի կանոնը, ինչի շնորհիվ հաղթանակը շնորհվել է Տերտերյանին։
Այսպիսով, Գասպար Տերտերյանը կարևոր ռևանշի է հասել մրցակցի նկատմամբ և կշարունակի պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրի համար։