Օրինաչափ է․ Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին


 

Օրինաչափ է․ Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին

  • 07-06-2026 15:20:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այն հայտարարություններին, որ Ռուսաստանի Դաշնությունից վերջին օրերին Հայաստան ժամանող և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ուղարկում են մասնակցելու Զինված ուժերում վարժական հավաքներին։
 
Պապիկյանն օրինաչափ է անվանել այն հանգամանքը, որ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտքը պետք է կատարեն նաև հայրենիքի առաջ։
 
«Կարծում եմ՝ օրինաչափ է, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ, այսինքն՝ իրավունքներն իրացնելուց զատ՝ նաև հայրենիքի առաջ ունեցած պարտականությունը կատարեն»,-ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը