Գագիկ Ծառուկյանը քվեարկել է փոփոխության համար


 

Գագիկ Ծառուկյանը քվեարկել է փոփոխության համար

  • 07-06-2026 15:39:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քվեարկելու էր եկել կնոջ և թոռնիկի հետ: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողներին ասել է, որ քվեարկել է փոփոխության համար: Հարցին՝ ընդդիմությունը հաղթելու շանս ունի՞, Ծառուկյանը «միանշանակ այո» է պատասխանել՝ հավելելով, որ արդեն հաղթած են:
 
ԲՀԿ առաջին համարը նաև Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է կանխատեսել, գազի թանկացում, տրանսֆերտների նվազում, արտահանման սահմանափակումներ:
 
«Մենք բոլորս էս երկում ապրում ենք, կա 90 կուսակցություն, 19 մասնակցություն: Եթե ցանկացած մարդ իրա ուզածը անի, պիտի իր երկրում լավ լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, խաղաղություն, զարգացում լինի, մարդը կարողանա իր կյանքից բավականություն ստանա: Կուսակցական պատկանելությունը կապ չունի, Ծառուկյանը եթե գործի մեջ խառնվել ա, ո՛չ պաշտոնի կարիք ունի, ո՛չ ճանաչման, ո՛չ գումարի, բայց սիրտս ցավում ա. իմ ազգը ծանր վիճակում»,- ասել է Ծառուկյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը