Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը


 

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

  • 10-06-2026 15:33:57   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին որոշումը կկայացվի երկկողմ մակարդակով ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո:
 
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Մինչև ընտրությունների ավարտը վարչապետը, հավանաբար, զբաղված է երկրի ներսում ընթացող գործընթացներով, իսկ հետո արդեն ընտրությունների վերջնական ավարտից կախված՝ մենք կորոշենք երկկողմ մակարդակով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման հնարավոր ծրագրերի մասին։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը