Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և զենքի մատակարարում Ուկրաինային․ G7 երկրների խոստումը


 

Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և զենքի մատակարարում Ուկրաինային․ G7 երկրների խոստումը

  • 17-06-2026 11:01:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում երկրները համաձայնել են նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի և նավթի դեմ։ Այս մասին ասվում է «Մեծ յոթնյակի» առաջնորդների եզրափակիչ հայտարարության մեջ։
 
«Մենք պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում կուժեղացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտի դեմ միջոցառումները», - ասվում է փաստաթղթում։
 
Նշվում է, որ հիմա «հարմար պահն» է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների համար, քանի որ Դոնալդ Թրամփը համաձայնագիր է կնքել Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ, որով անցնում են նավթի և գազի մեծ ծավալներ։
 
«Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել են նաև, որ «միասնական են Ուկրաինային իրենց անսասան աջակցության հարցում, որը պաշտպանում է իր ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։
 
«Վերահաստատում ենք մեր համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդին, որը տառապում է կարևորագույն ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության վրա հարձակումներից։ Մենք բարձ ենք գնահատում Ուկրաինայի դիմակայունությունը և վերջին ամիսներին մարտադաշտում ձեռք բերված հաջողությունները և ընդգծում ենք այնտեղ այժմ նկատվող նոր թափը», - շարունակում է հայտարարությունջ։
 
Առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, խափանող սարքերի, հեռահար հրթիռների և այլ զենքի մատակարարումները։ Նրանք նաև խոստացել են քննարկել Ուկրաինային այնպիսի լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը, որոնք թույլ կտան ավելացնել ռազմական արտադրությունը երկրի տարածքում։
 
Ավելին` G7-ը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային էներգետիկայի ոլորտում՝ առաջիկա ձմռանը գոյատևելու հարցում։
 
G7-ի կազմում են Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Կանադան։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը