Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է
22-06-2026 11:17:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, մեկ տարի անց փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն և կալանավորվել։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ:
ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հոդվածներով: