«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը դատավարությանը անհնարին ճանաչելու պահանջով


 

«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը դատավարությանը անհնարին ճանաչելու պահանջով

  • 22-06-2026 16:21:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 azatutyun.am Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատությանը» հայտնեց, որ դիմում են ներկայացնելու բարձր ատյան, որպեսզի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ուրբաթ մեկնարկելիք դատավարությանը ճանաչվի անհնարին՝ կողմնակալության հիմքով:
 
Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում:
 
Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս Սահմանադրական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, իսկ 2021-ին Բաբաջանյանը Սաֆարյանի հետ նույն դաշինքում էր:
 
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՍԴ որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:
 
Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը