Գյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով
22-06-2026 17:12:55 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am «Պոբեդա» ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մախաչկալայում չպլանավորված վայրէջք կատարած Գյումրու չվերթի մեկնումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով ժամը 17:00-ին)։
«Ուղևորները տեղափոխվել են օդանավակայանի տերմինալ, անցնում են անձնագրային ստուգում և սահմանված կարգով ստանում են ուղեբեռը։ Մոսկվա թռիչքի համար կօգտագործվի պահեստային ինքնաթիռ», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Պոբեդան»։
Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ճնշման սենսորի սխալ գործարկումը: Դա էլ, ըստ էության, հանգեցրել է Մախաչկալայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու որոշմանը։
«Պոբեդա» ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 186 մարդ։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաթիռը թռիչքը կշարունակի ավելի ուշ։