Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր. շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի․ ՔՊ-ականը՝ իր շիշ շպրտելու մասին


 

Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր. շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի․ ՔՊ-ականը՝ իր շիշ շպրտելու մասին

  • 23-06-2026 13:21:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր. շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի․ ՔՊ-ականը՝ իր շիշ շպրտելու մասին
 
tert.am. Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի: Այս մասին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը՝ պարզաբանելով, թե ինչու է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ:
 
«Եթե մարդիկ կռիվ են հրահրում, շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, ոչ մեկին միտված չի եղել, որ վնաս պատճառի և ոչ ոքի չի դիպչել: Շիշը չի շպրտվել ինչ-որ մեկի ուղղությամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ընդդիմությունը հրհարեց տվյալ բախումը:
 
Հրահրեցին այն ժամանակ, երբ ավագանու նիստում հնչեցին թեմաներ այն մասին, որ իրենց խմբակցության անդամ առաջին համար Անդրանիկ Թևայանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ և այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Նրանք վրդոհվեցին և փորձեցին հրահրել, իսկ իմ չիշ շպրտելը ուղղված չի եղել ինչ-որ մեկին, կարելի է ասել հանդարտության կոչ է եղել»,- նշել է Խաչատրյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 165 անգամ

```