«Այս պատերազմը կազմակերպված փորձ էր փոխելու տարածաշրջանային հավասարակշռությունը»․ Ղալիբաֆ
24-06-2026 14:20:08 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը Բաքվում մասնակցում է Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական համաժողովին, պնդել է, թե վերջին պատերազմը «պարզապես ռազմական բախում չէր, այլ կազմակերպված փորձ՝ փոխելու տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը»։
Իրանի խորհրդարանի խոսնակը Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանի գլխավոր բանագնացն է։
Կիրակի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցություններից հետո միջնորդ երկրները՝ Կատարը և Պակիստանը, հայտարարեցին, թե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ։
Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում այս շաբաթ շարունակվում են կողմերի միջև տեխնիկական բանակցությունները։