Սահակյան-Նունյան վարժարանը միջվարժարանային երաժշտական<br /> փառատոն է կազմակերպելու<br />


Սահակյան-Նունյան վարժարանը միջվարժարանային երաժշտական
փառատոն է կազմակերպելու

  • 11-02-2010 18:21:00   | Թուրքիա  |  Մշակույթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 19-ին, Միության «Հրաչյա Աճառյան» սրահում, Սահակյան-Նունյան վարժարանների նախաձեռնությամբ կազմակերպվելու է միջվարժարանային երաժշտական փառատոն, հաղորդում է «Մարմարան»: Փառատոնին` մեներգերով ու խմբերգերով, իրենց մասնակցությունն են բերելու քաղաքի 14 վարժարանների աշակերտները: Յուրաքանչյուր վարժարան ներկայացնելու է մեկ հայերեն երգ: Երգիչներին նվագակցելու է նվագախումբը` երգեհոնով եւ դաշնամուրով: Փառատոնի ընթացքում հիշատակվելու են անմահ Կոմիտասը, պոլսահայ կոմպոզիտորներ Սիրվարդ Գարամանուկը եւ Ժիրայր Արսլանյանցը: Փառատոնի կարգախոսը լինելու է «Հայերեն երգենք ամբողջ աշխարհում»: Փառատոնը մրցակցային բնույթ չի կրելու:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play