Ստորագրվել է համաձայնագիր «Մոսկվայի կառավարության եւ<br /> Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական,<br /> հումանիտար ոլորտներում համագործակցության մասին»<br />


Ստորագրվել է համաձայնագիր «Մոսկվայի կառավարության եւ
Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական,
հումանիտար ոլորտներում համագործակցության մասին»

  • 29-01-2010 21:34:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 29-ին պաշտոնական այցով Երեւան ժամանած Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նույն օրը կայացած հանդիպմանը քննարկվել են Մոսկվայի եւ Երեւանի 2008-2011թթ.-ի համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, այնուհետեւ Երեւանի Կենտրոն եւ Մոսկվայի Կենտրոնական, ինչպես նաեւ Ավան եւ Մոսկվայի Հյուսիսային վարչական շրջանների միջեւ ստորագրվել են համագործակցության ծրագրեր` կրթության, մշակույթի, սպորտի, բարեկարգման, կանաչապատման եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Գ.Բեգլարյանն ու Յու.Լուժկովը ստորագրել են համաձայնագիր «Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին»: Գ.Բեգլարյանը կարեւորել է համագործակցությունը տեղական ինքնակառավարման ոլորտում: «Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում տնտեսական եւ մշակութային կապերի կայուն զարգացումը: Առաջիկայի համար մեր հիմնական խնդիրն է ձեռքբերումների պահպանումն ու նոր որոշակի ծրագրերի իրականացումը: Վերջին տարիներին զգալի աշխատանք արդեն կատարվել է, բայց մենք տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման մեծ պոտենցիալ եւ հեռանկար ունենք»,- նշել է նա: Իր հերթին Յու.Լուժկովն ընդգծել է, որ նախկին խորհրդային երկրների տարածքում Ռուսաստանի մայրաքաղաքն առավել սերտորեն համագործակցում է Երեւանի հետ: Նա տեղեկացրել է, որ Մոսկվայում մեծածախ առեւտրի կենտրոն հիմնելու ծրագիր կա, որը կնպաստի հայկական ավանդական ապրանքների իրացմանը արտաքին շուկայում:
Նոյյան տապան  -   Հասարակություն