Մարդու իրավունքների պաշտպանությունը վեր է ցանկացած<br /> քաղաքական շահերից,- հայտարարում է ՀՀ ՄԻՊ-ի հաստատությունը<br />


Մարդու իրավունքների պաշտպանությունը վեր է ցանկացած
քաղաքական շահերից,- հայտարարում է ՀՀ ՄԻՊ-ի հաստատությունը

  • 25-01-2010 17:36:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի օմբուդսման Էլմիրա Սուլեյմանովան լրագրողների հետ հունվարի 25-ի հանդիպման ընթացքում հայտարարել է, թե «հայկական կողմի այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական Օմբուդսմանների Ինստիտուտին (EOI) չի համապատասխանում իրականությանը, որ իրենք EOI-ի կառավարման խորհրդի փետրվարի 4-ին նախատեսվող նիստում պատրաստվում են վիճարկել ԼՂՀ Օմբուդսմանի հաստատության լեգիտիմությունը: Նշվածի կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է, որ 2009թ.-ի օգոստոսի 31-ին EOI-ի գործադիր մարմնի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների Պաշտպանի հաստատությանը շնորհվել է EOI-ի լիարժեք (ինստիտուցիոնալ) անդամի կարգավիճակ: Ավելին, 2009թ.-ի հոկտեմբերի 5-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունեցել EOI-ի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընտրվել է EOI-ի կառավարման խորհրդի անդամ: Ընտրություններին մասնակցել են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ ԼՂՀ օմբուդսման Յուրի Հայրապետյանը` որպես կազմակերպության լիիրավ անդամ: «Կարծում ենք ԼՂՀ օմբուդսմանի հաստատության այս միջազգային ճամաչումը եւ EOI-ին անդամագրվելու փաստը ապացույց է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է եւ վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից: Ստեղծված պայմաններում մեզ, հավանաբար, մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտոնական շնորհավորական ուղերձին»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի հաստատության պարզաբանման մեջ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play