ԱՄՆ-ում բնակվող մի խումբ մտավորականներ հուսով են, որ<br /> հնարավոր կլինի կանխել Հայաստանում ու սփյուռքում հուսալքության<br /> նոր ալիքի գոյացումը<br />


ԱՄՆ-ում բնակվող մի խումբ մտավորականներ հուսով են, որ
հնարավոր կլինի կանխել Հայաստանում ու սփյուռքում հուսալքության
նոր ալիքի գոյացումը

  • 21-01-2010 19:18:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում բնակվող մի խումբ մտավորականներ նամակ են հղել Հայաստանի ղեկավարներին եւ լրատվամիջոցներին, որում մտահոգություն են հայտնել Հայաստանի պետական կամերային նվագախմբում ստեղծված անառողջ իրավիճակի վերաբերյալ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Վերջին օրերին համառ լուրեր են տարածվում Հայաստանի պետական կամերային նվագախմբում առկա անառողջ մթնոլորտի եւ զուտ մարդկային հարաբերությունների մասին: Ըստ այդ տեղեկությունների, միջազգային համարում ունեցող հայաստանյան հերթական նվագախումբը հայտնվել է պառակտման եզրին: Այս անգամ անարդար թշնամանքի թիրախ է ընտրվել մաեստրո Արամ Ղարաբեկյանը: Այժմ մենք չենք ցանկանում անդրադառնալ մանրամասներին, վստահ լինելով, որ դուք տեղյակ եք դրանց: Մինչդեռ բուն երեւույթը չենք կարող շրջանցել: Հայաստանի եւ արտերկրի երաժշտասերներին մաեստրո Արամ Ղարաբեկյանը հայտնի է բարձր պրոֆեսիոնալիզմով, իր աշխատանքային անմնացորդ նվիրումով եւ անշահախնդրությամբ: Իրականություն, որը չեն հերքում անգամ իր չարակամները: Միեւնույն ժամանակ գիտակցում ենք, որ խստապահանջությունը` առաջին հերթին իր անձի եւ իր ղեկավարած նվագախմբի նկատմամբ, կարող էր դառնալ ընդվզման առիթ, հատկապես այդ նույն արժեքները չկրող եւ պատասխանատվության նվազ զգացումով օժտված որոշ անձանց մոտ: Գիտակցելով, որ այս հարցը հանրապետության ամենաբարձր ատյանների առաջնահերթ հոգածության խնդիրներից չէ, այնուամենայնիվ կցանկանանք ձեր ուշադրությունը հրավիրել` հավատալով, որ դրանով հնարավոր կլինի կանխել Հայաստանում ու սփյուռքում հուսալքության նոր ալիքի գոյացումը»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play