Ապրիլի 4-5-ին մասամբ կդադարեցվի Երեւանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը


Ապրիլի 4-5-ին մասամբ կդադարեցվի Երեւանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը

  • 01-04-2011 18:34:16   | Հայաստան  |  Հասարակություն
Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված ապրիլի 4-ի ժամը 07-ից մինչեւ ապրիլի 5-ի ժամը 19-ը կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի ու հարակից տարածքների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա, Շահումյանի 1-14 եւ 16, 17, 18, Մեծարենց, Բատիկյան, Ոսկանյան, Ծերենց, Դ.Վարուժան, Վանտյան, Տիչինա, Գագարին, Շրջանային, Ի.Օրի, Հովնաթան, Մալաթիա, Տիտով, Օտյան, Քուչակ, Մելիքյան, Միրաքյան, Գոշ, Մանուկյան, Միքաելյան, Ջիվանի, Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների, Արարատյան 1-ին եւ 2-րդ զանգվածների եւ հարակից տարածքների, Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի փողոցի եւ նրբանցքների, Շինարարների, Բաշինջաղյան, Առաքելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Հասրաթյան, Խ.Խաչատրյան, Սպորտի, Հակոբյանց, Մարտիրոսյան, Չուխաջյան, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Լեւոնյան, Զոհրապ փողոցների եւ հարակից տարածքների, Արաբկիր վարչական շրջանի Ազատության եւ Կոմիտասի պողոտաների, Ադոնցի, Շիրվանզադե, Տիգրանյան, Տոլբուխին, Մամիկոնյանց, Վրացական, Զարյան, Շահսուվարյան, Բուդաղյան, Մալխասյան, Գրիբոյեդով, փողոցների, Ներսիսյան 1-5 համարների եւ հարակից տարածքների, Կոտայքի մարզի Զովունի, Քանաքեռավան, Նոր Արտամետ, Արգել, Գետամեջ, Պտղնի, Նոր Գեղի, Մրգաշեն գյուղերի, Նոր Հաճն եւ Եղվարդ քաղաքների ջրամատակարարումը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին «Երեւան Ջուր» ընկերությունից։
Նոյյան տապան  -   Հասարակություն