«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից

01-10-2026 18:32 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 06:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է հիմնարկին մոտեցող անօդաչու թռչող սարքի (դրոն) մասին: Շարժն արձանագրվել է նաև տեսահսկման համակարգով:
 
 
Ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել և առգարվվել է անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է եղել 7 բջջային հեռախոս:
 
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան   |   Իրավունք, օրենք, հասարակություն

Կարդացել են 12 անգամ