Արդշինիվեստբանկը կրկին արժանացել է Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատի


Արդշինիվեստբանկը կրկին արժանացել է Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատի

  • 01-04-2011 13:43:27   | Ճապոնիա  |  Միջազգային
Արդշինիվեստբանկը կրկին արժանացել է Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատի: ISO 9001:2008 սերտիֆիկատը շնորհվել է AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական կազմակերպության կողմից 2010թ. Արդշինինվեստբանկի կողմից իրականացված աշխատանքների գնահատման արդյունքում, որոնք ուղղված էին որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը: 2008թ. դեկտեմբեր ամսին Արդշինիվեստբանկը AB Certification կազմակերպության կողմից առաջին անգամ արժանացել էր Որակի կառավարման ISO 9001:2000 սերտիֆիկատի: Սերտիֆիկատի ստացումը վկայում է այն մասին, որ Բանկն ապահովել է որակի միջազգային ստանդարտի պահանջները` հաճախորդների սպասարկման որակի պահպանման եւ կատարելագործման ուղղությամբ: Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը. «ISO 9001:2008 սերտիֆիկատի շնորհումը հավաստումն է այն մեծածավալ աշխատանքի, որը մշտապես իրականացվում է Բանկի կողմից` բարձրորակ եւ ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես որակի հսկողության գործընթացը մշտապես կառավարվող պրոցես դարձնելու համար»: Ժամանակակից տեխնոլոգիաները եւ փորձը Արդշինինվեստբանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` վարկերի տրամադրում, քարտային ծառայություններ, ավանդների ընդունում, հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով եւ կանխիկ դրամով: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւ ներկայացուցչություն Փարիզում: Բանկն արժանացել է Moody's-ի Ba2 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, եւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play