ԻՍՊԱՆԻԱՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ<br />


ԻՍՊԱՆԻԱՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

  • 22-10-2008 18:27:00   | Իսպանիա  |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիան չի պաշտպանում Կոսովոյի օտարումը Սերբիայից եւ դա համարում միջազգային իրավունքի խախտում: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Իսպանիայի ԱԳՆ արտաքին գործերի գծով պետքարտուղար Անխել Լոսադան: Դիվանագետն ընդգծել է, որ Իսպանիայի դիրքորոշումը Կոսովոյի առնչությամբ կախված չէ այն երկրների թվից, որ հայտարարել են նրա անկախության ճանաչման մասին: Լոսադան հիշեցրել է, որ առայժմ ՄԱԿ-ի 199 անդամներից միայն 51 երկիր է ճանաչել Կոսովոն: «Դա վկայում է, որ մենք ամենեւին մենակ չենք մեր որոշման մեջ»,- հայտարարել է դիվանագետը` ավելացնելով, որ սերբական երկրամասի կարգավիճակը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play