Երկրորդ սերնդի պլանշետ տիպի համակարգիչ Lepad-ը շուկայում կհայտնվի աշնանը
31-03-2011 16:52:22 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Lenovo ընկերության ղեկավար Յան Յուանցինը, լրագրողներին տեղեկացրել է, որ երկրորդ սերնդի պլանշետ Lepad-ը կհայտնվի շուկայում այս տարվա աշնանը` սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին: Նոր մոդելի շնորհանդեսը պետք է տեղի ունենար մարտին Չինաստանում, սակայն չպարզաբանված պատճառներով հետաձգվել է:
Ընկերության տնօրենր չի բացահայտել տեխնիկական մանրամասները, սակայն կարելի է ենթադրել, որ այն կաշխատի Android օպերացիոն համակարգի հիման վրա:
Ինչպես տեղեկացնում է news.org.ua կայքը, Յուանցինը միայն նշել է, որ նախորդ մոդելի համեմատ, նորն ավելի բարակ է լինելու եւ նոր Lepad-ը հավանության է արժանացել նաեւ ծրագրավորողների կողմից:
Հավելենք, որ մոդելը կարժենա 400-450 ԱՄՆ դոլար: Lepad-ի սենսորային էկրանը 10.1 դյում է եւ մոդելը աշխատում է 1.2 գեգահերց արագությամբ: