ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ<br /> ԲԵՐԵԼ ԻՐԱՔԻՑ<br />


ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ
ԲԵՐԵԼ ԻՐԱՔԻՑ

  • 10-09-2008 17:48:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի տարածքում կոալիցիոն զորքերի թվակազմը մինչեւ տարվա վերջ կարող է նկատելիորեն կրճատվել բազմաթիվ երկրների կողմից իրենց զորակազմերը դուրս բերելու արդյունքում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, հայտնել է որ ԱՄՆ-ը վերանայում է իր զորքերի կառուցվածքը Իրաքում եւ պատրաստվում է ձեւափոխել կոալիցիան այդ երկրում իրադրության բարելավման առնչությամբ: Ըստ նրա, «հաջորդող 90 օրերի ընթացքում 29 երկրներից իրենց զորակազմը այնտեղ կթողնեն միայն ոչ մեծ թվով պետություններ»:
Նոյյան տապան  -   Միջազգային