ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

  • 09-09-2008 19:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում հոկտեմբերին կկանգնեցվի ամերիկացի աշխարահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանը, որի հեղինակն է ճարտարապետ Դավիթ Երեւանցին: Հուշարձանի բացումը Երեւանում տեղի կունենա Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում: Այս մասին սեպտեմբերի 9-ին «Նովոստի Արմենիա» ակումբում լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարության, Մշակութային քաղքականության վարչության պետ Կարո Վարդանյանը: Նրա խոսքերով, մեծ գրողի հոբելյանական միջոցառումները Հայաստանում սկսվել են դեռեւս 2008 թ. սկզբից: Ըստ նրա, դրանք նպատակ ունեն երիտասարդ սերնդին ներկայացնել Սարոյանի հարուստ գրական ժառանգությունը, քանզի նա «մեր ժողովրդի ազգային արժեքն է, ինչպես նաեւ համաշխարհային գրականության ժառանգության մի մասը»: Վարչության պետն անդրադարձավ նաեւ առաջիկա միջոցառումներին, մասնավորապես նշելով Երեւանում կայանալիք Հայֆեստ միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվելիք Սարոյանին նվիրված հատուկ ծրագիրը. փառատոնի մասնակից թատերախմբերը կներկայացնեն Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա պատարաստված գործեր: Բացի այդ, տարվա ընթացքում կկազմակերպվեն տարբեր ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ: Մեծ գրողի 100-ամյա հոբելյանին նվիրված հայաստանյան հանդիսությունները կեզրափակվեն հոկտեմբերի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում կայանլիք միջոցառումով: Կարո Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ Վիլյամ Սարոյանին նվիրված հոբելյանական հանդիսություններ են անցկացվում գրողի հայրենիքում` Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play