Կվերանայվեն տեխզննության գործընթացին առնչվող մի շարք չափորոշիչներ


Կվերանայվեն տեխզննության գործընթացին առնչվող մի շարք չափորոշիչներ

  • 30-03-2011 19:02:46   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 30-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի է ունեցել տեխնիկական զննության կայանների խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ տեխնիկական զննության կայանների պատասխանատուներ: Ա.Գեւորգյանը հայտնել է, որ կառավարությունը մի շարք ոլորտներում` այդ թվում տեխզննության, ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ կան բավականին դժգոհություններ` տեխնիկական զննության կայանների կողմից հավելյալ գումարների գանձման եւ մատուցած ծառայությունների որակի հետ կապված: Վ.Գաբրիելյանը ներկաներին տեղեկացրել է, որ խնդրին որոշակի լուծում տալու նպատակով Ֆինանսների նախարարությունը մշակել է համապատասխան կարգ, որը կարգավորելու է բանկերի միջոցով տեխզննության համար գանձվող վճարումները եւ տեխզննության կայանների գործառույթները: Մ.Վարդանյանը հայտնել է, որ վերոնշյալ կարգի ընդունման դեպքում կվերանայվեն տեխզննության գործընթացին առնչվող մի շարք չափորոշիչներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play