IFC-ին 20 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին


IFC-ին 20 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին

  • 30-03-2011 18:35:31   | Հայաստան  |  Տնտեսություն
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին ընդարձակելու փոքր եւ միջին (ներառյալ գյուղատնտեսական) բիզնեսի ոլորտում գործող ձեռնարկություններին տրամադրվող միկրոֆինանսավորման ծրագիրը: Այն կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը եւ երկրի տնտեսական ընդհանուր աճին: IFC-ին կտրամադրի 20 միլիոն ԱՄՆ դոլար ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրք զբաղեցնող ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին, որի հիմնական ռազմավարությունը ֆինանսական ծառայությունների մատուցումն է միկրո եւ փոքր ձեռնարկություններին` առանձնահատուկ ուշադրություն կենտրոնացնելով ագրոբիզնեսի ոլորտի զարգացմանը: IFC-ի կողմից ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին տրամադրվող վարկը կնպաստի միջնաժամկետ վարկային ֆինանսավորման ընդլայնմանը, որը վերջին տարիների ֆինանսական ճգնաժամի հետեւանքով զգալիորեն նվազել է: Գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին եւ փոքր ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսավորումը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը` հատկապես Հայաստանի խոցելի գյուղական համայնքներում: ,IFC-ից ստացվող այս նոր վարկը կամրապնդի մեր բանկի դիրքը շուկայում եւ հնարավորություն կտա մեզ ավելի զարգացնելու մեր ռազմավարությունը` միկրո, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման բնագավառում, մասնավորապես գյուղատնտեսական վարկավորման ոլորտում: Մենք համոզված ենք, որ բանկերի կողմից միկրո, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորոեւմը հանդիսանում է տնտեսության զարգացման հիմնական գործոններից մեկը եւ նշանակալի է, որ IFC-ն համագործակցում է մեզ հետ այս գործընթացումե - ասել է Ստեփան Գիշյանը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը: ,Գյուղատնտեսական ոլորտը ամենախոշոր զբաղվածություն ապահովող ոլորտն է Հայաստանում: Վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը եւ անցյալ տարվա անբարենպաստ եղանակային պայմանները բացասական ազդեցություն են թողել գյուղատնտեսության վրա: Համագործակցելով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ մենք հնարավորություն կունենանք աջակցելու գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր եւ միջին ձեռնարկություններին` տրամադրելով նրանց հավելյալ ֆինանսական միջոցներ եւ ստեղծելով նոր աշխատատեղեր, որը վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար չափազանց կարեւոր էե - ասել է IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: 2003 թ. IFC-ն համագործակցելով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ ստեղծեցին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լիզինգային գործառնությունների մեջ մասնագիտացված ,ԱԳԲԱ-լիզինգե վարկային կազմակերպությունը: IFC-ն օժանդակեց ,ԱԳԲԱ-լիզինգե վարկային կազմակերպության կապիտալի ձեւավորմանը, ինչպես նաեւ տրամադրեց վերջինիս երկարաժամկետ վարկեր: 2010թ. IFC-ին 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ տրամադրեց «ԱԳԲԱ -լիզինգ»-ին` նպաստելու տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն