ԿԻՊՐՈՍԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՍԿՍԵԼ
ԵՆ ԿԻՊՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03-09-2008 17:04:00 | Կիպրոս | Միջազգային
ՆԻԿՈՍԻԱ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Կիպրոսի հունական
եւ թուրքական հատվածների առաջնորդներ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ
Մեհմետ Ալի Թալաթը ուղիղ բանակցություններ են սկսել կիպրական
կարգավորման ուղղությամբ: Քաղաքական գործիչների հանդիպումը տեղի է
ունենում Նիկոսիայում` կղզում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի
նստավայրում:
Բանակցությունների խնդիրն է կիպրական հարցի փոխընդունելի
լուծում գտնել, որը կերաշխավորի կիպրահույների եւ կիպրաթուրքերի
շահերի պաշտպանությունը:
Ուղիղ երկխոսությունը վերականգնելու կիպրական հատվածների
ղեկավարների որոշումը վերջ դրեց փակուղային այն իրադրությանը, որ
ստեղծվել էր 2004 թվականի գարնանը, երբ կղզում խաղաղ կարգավորման
ՄԱԿ-ի ծրագիրը հանրաքվեով չպաշտպանեց կիպրահունական կողմը: