ՎԱՏԻԿԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ԱՄՆ-Ի<br /> ՈՐՈՇՈՒՄԸ<br />


ՎԱՏԻԿԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ԱՄՆ-Ի
ՈՐՈՇՈՒՄԸ

  • 25-08-2008 17:02:00   | Վատիկան Սիթի  |  Միջազգային
ՎԱՏԻԿԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ տարրերի տեղակայման մասին ԱՄՆ-ի որոշումը կարող է սպառնալիքի տակ դնել «միջազգային հարաբերությունները, ինչպես նաեւ համընդհանուր զինաթափման գործընթացը»: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին ասվում է «Միջազգային հարաբերությունների սկզբունքը եւ զինաթափումը սպառնալիքի տակ» հոդվածում, որ հրապարակվել է Սուրբ աթոռի L'Osservatore Romano պաշտոնաթերթի առաջին էջում: Միաժամանակ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը մտահոգություն է արտահայտել Հարավային Օսեթիայի դեմ վրացական ագրեսիայի պատճառով Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում լարվածության աճի առնչությամբ: «Մենք ստիպված ենք վշտով փաստել վստահության եւ համագործակցության մթնոլորտի բարդացման վտանգը, որ պետք է հատուկ լինեն երկրների հարաբերություններին»,- ասել է Բենեդիկտոս XVI-ը Կաստելգանդոլֆոյի իր ամառային նստավայրում կիրակնօրյա քարոզի ժամանակ:
Նոյյան տապան  -   Միջազգային